Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Սթիվեն Բերգվեյնը ոտնաթաթի վնասվածք է ստացել և երկար ժամանակով շարքից դուրս է մնացել, տեղեկացնում է Daily Mail-ը:
Հարձակվողը վնասվածք է ստացել ԱՊԼ-ի «Բարնլիի» դեմ խաղում: Նշվում է, որ Բերգվեյնի վնասվածքը բավական լուրջ է:
Հիշեցնենք, որ նիդեռլանդացին այս ձմռանն էր տեղափոխվել «Տոտենհեմ»: Տրանսֆերի արժեքը կազմել էր 35 միլիոն եվրո:
Հավելենք, որ ԱՊԼ-ի այս մրցաշրջանում նա մասնակցել է 5 հանդիպման ու դարձել 2 գոլի հեղինակ: