Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը խոսել է իր նշանակման մասին «Սևիլյայի» պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ:
«Ես հետաքրքիր առաջարկ ստացա ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսից՝ գլխավորելու Հայաստանի ազգային հավաքականը և որոշեցի ընդունել այն: Դա բարդ որոշում էր, սակայն այն կայացրել եմ իմ աշխատանքի հանդեպ ունեցած մեծ սիրո պատճառով:
Երբ առաջարկ ստացա, տեղեկացրեցի այդ մասին «Սևիլյայի» ղեկավարությանը և նրանք բաց թողեցին ինձ»,- ասել է Կապարոսը։
Ակումբը նաև շնորհակալություն է հայտնել իսպանացի մասնագետին իր կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել ապագայում:
«Խոակինը մեր ակումբի իրական նվիրյալներից է: Նա եկավ և մեր թիմին վերադարձրեց եվրոպական մրցասպարեզ: Կապարոսը «Սևիլյայի» խորհրդանիշն է:
Ակումբի դռները միշտ բաց են նրա համար»,-ասել է «Սևիլյայի» նախագահը:
Հիշեցնենք, որ 64-ամյա մասնագետը մարզել է անդալուզական ակումբը 2000-2005 և 2018, 2019 թվականներին։