«Ռոմայի» մամուլի քարտուղարությունը տեսանյութ է պատրաստել` ներկայացնելով Հայաստանի ազգային հավաքականի և հռոմեացիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի որոշ գոլային փոխանցումներն այս մրցաշրջանում:
Նշենք` Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Եվս գոլային փոխանցում հայ ֆուտբոլիստն իր ակտիվում գրանցել է Եվրոպա լիգայում: