Իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն տեղեկացնում է, որ ՊՍԺ-ի գերաստղ Նեյմարը չի ցանկանում նոր պայմանագիր ստորագրել փարիզյան ակումբի հետ:
Նշվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը լարված հարաբերություններ ունի թիմակիցների և ակումբի ղեկավարության հետ:
Նա կրկին մտադիր է վերադառնալ «Բարսելոնա»:
Հիշեցնենք, որ նախկինում էլ բրազիլացին ցանկություն է հայտնել վերադառնալ կատալոնական ակումբ:
Հավելենք, որ Ֆրանսիայի այս առաջնությունում Նեյմարը անցկացրել է 15 հանդիպում ու դարձել 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: