«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Իսպանիայի 27-րդ տուրի ՝ «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում (1-0):
«Հասկանում էինք, որ դա բարդ հանդիպում է լինելու: «Սոսյեդադը» հիանալի մարզավիճակում է, նրանք վեց անընդմեջ հաղթանակ ունեին: Եթե նրանք կարողանային ճնշում գործադրել, ապա կարող էին խնդիրներ առաջացնել: Նրանք ունեն որակյալ ֆուտբոլիստներ:
Մենք վերահսկեցինք խաղը, եթե հաշվի չառնեք մի քանի վատ պահեր: Դժվարություններ կային, բայց կարողացանք պահեր ստեղծել: Մենք հաղթեցինք VAR-ի շնորհիվ»,- մեջբերում է Սետյենին Marca-ն: