«Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Մայկոնը La Gazzetta dello Sport- ին տված հարցազրույցում համեմատել է միլանյան ակումբի հարձակվող Լաուտարո Մարտինեսին «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի հետ:
«Դիբալան շատ լավ ֆուտբոլիստ է, բայց ես կընտրեի Լաուտարոյին: Նա ցույց է տալիս անհավատալի ֆուտբոլ, և պարզ է, թե ինչու են հիմա նրանով հետաքրքրվում եվրոպական լավագույն ակումբները»,- ասել է Մայկոնը:
Վերջերս հայտնի դարձավ, որ Միլանի «Ինտերը» պատրաստ է «Բարսելոնային» վաճառել հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային իրավունքները, սակայն ունի իր պայմանները:
Միլանում ցանկանում են հակադարձ ուղղությամբ ստանալ Ալենյայի, Տոդիբոյի և Արթուրի տրանսֆերները: Նախկինում կար տեղեկություն, որ «Ինտերը» ցանկանում է իր կազմում տեսնել Վիդալին, սակայն հիմա դիտարկում է Արթուրի տարբերակը: