Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Ժորդան Վերետուն կարող է տեղափոխվել «Նապոլի», հաղորդում է Football Italia-ն:
Նեապոլը ներկայացնող թիմը ամռանը բանակցություններ կսկսի 24-ամյա ֆուտբոլիստի հետ: Նշվում է, որ «Նապոլին» պատրաստ է 15 միլիոն եվրո վճարել ֆրանսիացու համար:
Հիշեցնենք, որ Վերետուն նախորդ մրցաշրջանում «Ֆիորենտինայից» տեղափոխվեց «Ռոմա»: Իր կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև «Աստոն Վիլայի» ու «Նանտի» կազմերում:
Ա Սերիայի այս առաջնությունում նա մասնակցել է 24 հանդիպման և դարձել ՝ 2 գոլի հեղինակ: