«Լիվերպուլը» «Բորնմութի» նկատմամբ 2-1 հաշվով հաղթանակից հետո միավորների քանակը ԱՊԼ-ում հասցրեց 82-ի 29 տուրից հետո։
«Լիվերպուլին» անհրաժեշտ է հաղթել առաջիկա երեք խաղերում մրցակիցների համար անհասանելի դառնալու համար։ Հատկանշական է, որ երրորդ խաղը Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը անցկացնելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Առաջիկա տուրում «Լիվերպուլը» արտագնա հանդիպում կանցկացնի «Էվերթոնի» դեմ։ Այնուհետև տանը կընդունի «Քրիսթալ Փելասին» ու կհյուրընկալվի «Մանչեսթեր Սիթիին»։
«Լիվերպուլը» Անգլիայի չեմպիոն չի դարձել 1989/90 թվականներից սկսած։