Միլանի «Ինտերը» դեմ չէ հիմնական պայմանագիր ստորագրել Ալեքսիս Սանչեսի հետ, եթե նա համաձայնվի աշխատավարձի զգալի կրճատման, տեղեկացնում է Tuttosport-ը:
Նշվում է, որ Սանչեսը այժմ շաբաթական ստանում է 400.000 եվրո, որի մի մասը վճարում է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Հիշեցնենք, որ չիլիացին նախորդ ամռանն էր վարձավճարով տեղափոխվել միլանյան ակումբ և այնտեղ կխաղա մինչև այս մրցաշրջանի ավարտը:
Հավելենք, որ նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2022 թվականին:
Ա Սերիայի այս առաջնությունում Ալեքսիսը անցկացրել է 9 հանդիպում և դարձել ՝ 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: