ՈՒԵՖԱ-ի գանձապետ Դևիդ Գիլը հայտնել է, որ հաջորդ երկու տարիներին նրանք 50 միլիոն եվրո կհատկացնեն կանանց ֆուտբոլին, տեղեկացնում է Sky News-ը:
ՈՒԵՖԱ-ում գիտակցում են, որ կանանց ֆուտբոլը թերագնահատվում է և չունի այն գրավչությունը, ինչ տղամարդկանց ֆուտբոլը:
Նշվում է, որ այդ գումարը պետք է ուղղվի կանանց ֆուտբոլի զարգացմանը և մասսայականացմանը:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն նախատեսում է Եվրո 2020-ի ընթացքում 3 միլիարդ եվրոյի շահույթ ստանալ: