ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հայտնվել է Ֆրանսիայի Օլիմպիական հավաքականի նախնական ընդլայնված ցանկում: Մբապեի հետ մեկտեղ ցանկում է ևս 79 ֆուտբոլիստ:
«Մբապեն մեր ուշադրության կենտրոնում է: Նա ու ևս 79 խաղացող Սիլվիեն Ռիփյոլի ընդլայնված ցանկում են: Նախ այդ ցուցակը կկրճատվի և կհասնի մինչև 50, իսկ հետո կընտրվեն 18 հիմնական և 4 պահեստային խաղացող:
Ես խոսել եմ ՊՍԺ-ի սեփականատիրոջ հետ ու հարցրել եմ Մբապեի որպիսության մասին. միայն այդքանը: Իսկ եթե ավելի գլոբալ, ապա ակումբի սեփականատերը կարծում է, որ ՕԽ-ի ժամկետները այնքան էլ հարմար չեն»,-ասել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն:
Այս մրցաշրջանում Մբապեն ներքին առաջնությունում անցկացրած 20 խաղում դարձել է 18 գոլի ու 6 ադյունավետ փոխանցման հեղինակ;