Միլանի «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն բարձր է գնահատել Օլե-Գունար Սուլշերի օրոք «Մանչեսթեր Յունայթեդի» գրանցած աճը.
«Ակումբը ճիշտ ճանապարհով է առաջ շարժվում: Դա երկար ճանապարհ է, բայց նրանք կհասնեն իրենց ուզածին»,-ինստագրամում Լուկակուն պատասխանել է իր հետևորդներից մեկին:
Լուկակուն անգլիական գրանդում խաղացել է 2017-2019 թթ-ին: «Յունայթեդն» ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում 42 միավորով 5-րդ տեղում է՝ 3 միավոր զիջելով 4-րդ տեղում գտնվող «Չելսիին»: