Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման «Բարսելոնայի» դեմ մրցավեճում արքայական թիմի կազմում անց է կացնում 500-րդ հանդիպումը։
Ակումբի պատմության մեջ ֆրանսիացին դարձավ 14-րդ խաղացողը, որ հատեց 500 խաղի սահմանը։ Օտարերկրացի խաղացողների մեջ Կարիմը երրորդն է՝ Կառլոսից ու Մարսելոյից հետո։
Անցկացրած 500 խաղում Բենզեման դարձել է 240 գոլի հեղինակ։