Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում «Սևիլիայի» հետ պատասխան խաղից հետո (0-0) «Կլուժի» գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն մրցաշարից նրա թիմի դուրս մնալուց հետո ներկայացել է հետխաղյա մամուլի ասուլիսին ֆուտբոլի կանոնակարգի պատճենները ձեռքին և քննադատել մրցավարների աշխատանքը:
«Կլուժի» կիսապաշտպան Կոնստանտին Պաունը 89-րդ րոպեին գոլ խփեց «Սևիլիայի» դարպասը, բայց նրա գոլը չեղարկվեց VAR-ի հուշելուց հետո:
Մենք մաքուր գոլ խփեցինք: Ես կանոնակարգ ունեմ, հիմա այն կկարդամ ձեզ համար: Այստեղ ասվում է, որ եթե գնդակը կպնում է խաղացողի ձեռքին ՝ անդրադառնալով մոտակայքում գտնվող հակառակորդի գլխից, մարմնից կամ ոտքից, ապա դա խախտում չէ: Ահա հենց այդպիսի դրվագ էր: Սա ՈՒԵՖԱ-ի կանոնակարգն է: Ձեռքով խաղ չկար: Մրցավարը գիտի կանոնները: Գոլը չեղարկվեց ոչ ըստ կանոնների, այնպես որ «Սևիլիան» անցավ անարդարացիորեն: Ես նախկինում նման բան չեմ տեսել»,- ասել է Պետրեսկուն:
Հանդիպումը սպասարկվել է Լատվիայի մրցավարների անձնակազմը ՝ Անդիս Տրեյմանիսի գլխավորությամբ: