Ավարտվել է ՀՖՖ մարզչական C արտոնագրի դասընթացը։ Ծրագրի 96 մասնակիցներից 58-ը, հաջողությամբ հանձնելով քննությունները, ստացել են իրենց դիպլոմները։
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Մնացած մասնակիցները մարտին հնարավորություն կունենան վերահանձնելու քննությունները և նույնպես ստանալու C դիպլոմները։ Հավաստագրերը ծրագրի շրջանավարտներին հանձնել են ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը և ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը։
Տեսանյութը՝ ստորև.