«Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղը (1:2):
«Մենք ֆիզիկապես պատրաստ էինք: Նախքան Ժեզուսի գոլ խփելը, բոլորն էլ գիտեին դա: Մրցավարները միշտ մեզ նույն կերպ են վերաբերվում: «Լևանտեի» դեմ մրցավեճում Ռամոսին դեղին էր տրվել առաջին իսկ խախտման համար, դա նորմալ չէ:
-Մրցավարները Ձեր դե՞մ են տրամադրված։
Այո։ Չէ որ մենք ամենշատն ենք հաղթել Չեմպիոնների լիգան և Լա Լիգան: Այնպես որ, նրանք միշտ այդպես են վարվելու [մրցավարները]:
Էլ Կլասիկո՞ն։ Այս պարտությունը մեզ վրա չի ազդի: Մենք հիանալի մրցաշրջան ենք անցկացնում և շատ կաշխատենք կիրակնօրյա խաղի համար», — մեջբերում է Վինիսիուսին Marca-ն: