Լեհական Վրոցլավում շարունակվում է Եվրոպայի հրաձգության առաջնությունը: Մրցումների հերթական օրը կայուն կրակոցներով աչքի ընկավ 15-ամյա Նարե Գաբրիելյանը: Այդ մասի հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Նա հանդես եկավ երիտասարդների ստուգատեսում: Օդամղիչ ատրճանակով, 40 մասնակիցների պայքարում, 10 մետրից 60 կրակոցով Գաբրիելյանը նախ մտավ եզրափակիչ, ապա 568 միավորով ուժեղագույն ությակի պայքարում գրավեց վեցերորդ պատվավոր տեղը: