«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին ամփոփեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը «Լիոնի» հետ (0:1):
«Դժվար է բացատրել, թե ինչու է դա տեղի ունեցավ, բայց առաջին խաղակեսում մենք դանդաղ էինք առաջ տանում գնդակը, շարժ չկար: Բնականաբար, մրցակիցը փորձեց ճնշում գործադրել, վերցնել գնդակը և նույնիսկ գոլ խփել:
Երկրորդ խաղակեսը ավելի լավն էր, բայց անկեղծ ասած, սա բավարար չէ Չեմպիոնների լիգայի խաղի համար: Չգիտեմ, թե ինչու, բայց չեմ կարող փոխանցել խաղացողներին գնդակը արագ տեղափոխելու կարևորությունը: Սրանք հիմունքներն են: Մենք կշարունակենք աշխատել դրա վրա, և վաղ թե ուշ այս հայեցակարգը կհասնի նրանց:
Երեկ մարզման ժամանակ գնդակը երկու անգամ ավելի արագ էր շարժվում, քան այսօր երեկոյան», — մեջբերում է Սարիին Football Italia-ն: