Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն մտադիր է հաջորդ մրցաշրջանում ևս հանդես գալ «Բարսելոնայի» կազմում:
Ֆրանսիացին վստահ է, որ վնասվածքից ապաքինվելուց հետո կարող է բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել և պայքարել «Բարսելոնայի» մեկնարկային կազմում տեղ զբաղեցնելու համար:
Ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն 4 անգամ վնասվածք է ստացել և «Բարսելոնայի» կազմում մասնակցել է միայն 9 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ նա վիրահատության է ենթարկվել և բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը: