Իսպանական «Սելտան» մտադիր է հիմնական պայմանագիր կնքել Ռաֆինյա Ալկանտարայի հետ, տեղեկացնում է Marca-ն:
27-ամյա կիսապաշտպանի իրավունքները պատկանում են «Բարսելոնային» և կատալոնական ակումբը դեմ չէ ազատվել Ռաֆինյայից:
Նշվում է, որ «Բարսելոնան» իր խաղացողին գնահատում է 17 միլիոն եվրո: Նրա պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի այս մրցաշրջանում Ռաֆինյան անցկացրել է 17 հանդիպում և դարձել՝ 2 գոլի հեղինակ: