«Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան կիսվեց իր կարծիքը մյունխենյան ակումբում իր խաղի մասին.
«Իմ որդին բավարիացի է, քանի որ այստեղ է ծնվել: «Բավարիան» պարզապես միջազգային ասպարեզում գրանդ ակումբ չէ, այն ընտանիք է: Ես այստեղ զգում եմ ինձ ինչպես տանը:
Իմ խաղաոճը կապված չէ «Բարսելոնայի» հետ։ Մի մոռացեք, որ ես բրազիլական արմատներ ունեմ: «Բարսելոնան» ձեզ միայն իր փիլիսոփայությունն է փոխանցում, որպեսզի հասկանաք ակումբի խաղը: Դուք սովորում եք մնացածին գործընթացում»,- մեջբերում է Ալկանտարային Independent-ը: