Իսպանական «Ալմերիայի» գլխավոր մարզիչ Խոսե Մարիա Գուտիերասը (Գուտին) կարող է հեռացվել իր զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է AS-ը:
Նշվում է, որ ակումբի ղեկավարությունը դժգոհ է թիմի ցուցադրած խաղից: Գուտիի գլխավորած ակումբը վերջին 5 խաղերում ընդամենը 2 միավոր է վաստակել:
Հիշեցնենք, որ 43-ամյա մասնագետը անցած նոյեմբերին է գլխավորել իսպանական ակումբը:
Հավելենք, որ Սեգունդայի այս մրցաշրջանում «Ալմերիան» զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ առաջատարին զիջելով 5 միավոր: