Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Սերխի Ռոբերտոն վնասվածք է ստացել և չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Նապոլիի» դեմ խաղում, տեղեկացնում է Sport. es-ը:
Ռոբերտոն ծնկի վնասվածք ունի և 3-4 շաբաթվա ընթացքում չի կարողանա օգնել կատալոնական ակումբին:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 00։00-ին։
Հավելենք, որ Ռոբերտոն Լա Լիգայի այս մրցաշրջանում անցկացրել է 22 հանդիպում և դարձել՝ 1 գոլի հեղինակ: