Բունդեսլիգայի 23-րդ տուրի խաղում Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց «Վերդերին» (0-2): 66-րդ րոպեին հարձակվող Էրլինգ Հոլանդը գոլ խփեց պաշտպան Աշրաֆ Հակիմիի փոխանցումից հետո:
Սա նորվեգիացու իններորդ գոլն է Բունդեսլիգայի վեց խաղերում: Ընդհանուր առմամբ «Բորուսիայի» կազմում նա 8 խաղում խփել է 12 գոլ:
2019/2020 մրցաշրջանում 19-ամյա նորվեգացին, ով մինչև հունվար հանդես էր գալիս «Ռեդ Բուլ Զալցբուրգի» կազմում, բոլոր մրցաշարերում 30 խաղում արդեն դարձել է 40 գոլի հեղինակ: