Իսպանական «Սևիլիայի» պաշտպան Դանիել Կարիսուն տեղափոխվեց չինական «Վուհան» ակումբ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
31-ամյա պաշտպանը «Սևիլիայի» կազմում խաղում էր 2013 թվականից:
Այս տարիներ ընթացքում նա մասնակցել է 167 հանդիպման` դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
🚨 Agreement with Wuhan Zall FC, of China, for the sale of @D_Carrico.
— Sevilla FC (@SevillaFC_ENG) February 20, 2020
Thank you for everything, captain!!! 🙌👏#vamosmiSevilla #WeareSevilla pic.twitter.com/9VJCXDKMKd
Բացի այդ, Կարիսուն 1 հանդիպում է անցկացրել Պորտուգալիայի հավաքականի կազմում:
Հավելենք, որ «Վուհանը»Չինաստանի նախորդ առաջնությունում գրավել է 6-րդ հորիզոնականը: