Գյումրու «Շիրակը» Թուրքիայում շարունակում է իր արտերկրյա ուսումնամարզական հավաքը:
Հայկական թիմը այսօր մրցել է դանիական «Վանլյոսե» ակումբի հետ: Հանդիպումը ավարտվել ոչ-ոքի՝ 3:3 հաշվով:
«Շիրակի» կազմում գոլի հեղինակ են դարձել ` Լյովա Մրյանը, Վարդան Արզոյանը և Ռուդիկ Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ մեր ակումբը այսօր ևս մեկ հանդիպում կանցկացնի մրցելով ռուսական «Նիժնի Նովգորոդի» հետ: Հանդիպման մեկնարկը` 18:00-ին: