«Լոս Անջելես Գելաքսին» դիտարկում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին ձեռք բերելու տարբերակը: Լրագրող Ջոն Ռոխասը պատմել է այդ մասին իր «թվիթերյան» էջում:
Իր հերթին Radio Continental-ը հայտնում է, որ Մեսսիի հոր՝ Խորխե Լոպեսի հետ կապնվել է «Լոս Անջելես Գելաքսիի» գլխավոր մարզիչ Բարրոս Սկելետտոն ՝ պարզելու, թե ինչպես է կատալոնական ակումբում տիրող իրավիճակը ազդել Լիոնելի վրա, և արդյոք նա համարում է MLS-ի ակումբը որպես իր կարիերան շարունակելու տարբերակ:
Երեկ իսպանական լրատվամիջոցները հայտնել էին, որ «Բարսելոնան» վճարել է I3 կազմակերպությանը՝ ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուին սատարելու և սոցցանցերում թիմի ֆուտբոլիստներին քննադատելու համար: