«Ալաշկերտը» վստահ հաղթանակով է ավարտել բելեկյան ուսումնամարզական հավաքը:
Երևանյան թիմի մամուլի քարտուղարության հաղորդմամբ, «Ալաշկերտը» վերջին խաղում մրցել է չինական Zhejiang Greentown թիմի հետ ու հաղթել 3:1 հաշվով:
«Ալաշկերտի» կազմում աչքի են ընկել Ալեքսանդր Գլիշիչը, Ալեքսանդր Միլկովիչը և փորձարկվող ֆուտբոլիստներից մեկը: