«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին-Մինը վնասվածք է ստացել Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի «Ասթոն Վիլայի» դեմ խաղում (3:2):
27-ամյա հարձակվողի մոտ ախտորոշվել է աջ թևի կոտրվածք: Նա այս շաբաթ վիրահատվելու է: Ակումբի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նշվում է, որ խաղացողը կազմից դուրս է մնացել էր մի քանի շաբաթով: Ըստ The Athletic-ի ՝ վերականգնումը կտևի վեցից ութ շաբաթ:
Վաղը ՝ փետրվարի 19-ին, «Տոտենհեմը» կանցկացնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղում:
Totogaming բուքմեյքերական ընկերությունը «Տոտենհեմի» հաղթանակը գնահատում է 2,46 գործակցով, «ՌԲ Լայպցիգի» հաղթանակը ՝ 2,9, իսկ ոչ ոքին՝ 3,45։