«Այաքսը» Հոլանդիայի առաջնության 23-րդ տուրի խաղում հաղթեց «Վալվեյկին» 3։0 հաշվով:
Ամստերդամյան թիմի հարձակվող Կլաս-Յան Հունտելարը մեկ գնդակ է խփել այդ խաղում այս խաղում: Այսպիսով, խփած այս գոլը նրա համար դարձավ իր կարիերայում 400-րդը, ներառյալ հավաքականների հանդիպումները:
«Այաքսի» կազմում նա ունի 151 գոլ: Հիշեցնենք, որ 36-ամյա հարձակվողը վերադարձել էր ամստերդամյան ակումբ 2017-ի ամռանը: