Նիդեռլանդական Էրեդիվիզիի 23-րդ տուրի խաղում «Զվոլեն» սեփական հարկի տակ ընդունեց «Ֆեյենորդին» և ցավալի պարտություն կրեց 3։4 հաշվով՝ հանդիպման սկզբում ունենալով երկու գնդակի առավելություն։ Տանտերերից աչքի ընկան Տհին, ով դուբլ ձևակերպեց, և Վան Դույնենը, իսկ հյուրերից՝ Ֆերը, թիմի նորեկ Բոժենեկը և այս խաղում ևս մեկ դուբլ ձևակերպեց Բերգեյսը։
Այս հաղթանակից հետո «Ֆեյենորդը» շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 43 միավոր։ «Զվոլեն» 22 միավորով մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականում է։