«Արարատ-Արմենիան» Կիպրոսում ընթացող հավաքի շրջանակում ընկերական խաղ է անցկացրել ռուսական «Տեքստիլշչիկ» թիմի հետ: Խաղտը գոլազուրկ ոչ-ոքի` 0:0 հաշվով է ավարտվել:
Կիպրոսյան երկրորդ հավաքի շրջանակում «Արարատ-Արմենիան» վերջին հանդիպումը կանցկացնի փետրվարի 20-ին և կմրցի Լատվիայի բարձրագույն լիգան ներկայացնող «Լիեպայա» թիմի հետ:
Հիշեցնենք` Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածից հետո «Արարատ-Արմենիան» մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում` առաջատար «Լոռիին» զիջելով ընդամենը մեկ միավորով: