Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտին է մոտենում ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Մրցումային վերջին օրը խաղարկվում է մեդալային 5 հավաքածու: Մենք արդեն մեկ մեդալ ունենք: 61 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ Արսեն Հարությունյանը՝ մաքուր հաղթանակ տանելով հույն Պիլիդիսի նկատմամբ:
92 կգ քաշային կարգում Մարզպետ Գալստյանը երեկ հասել էր կիսաեզրափակիչ, սակայն այնտեղ պարտվել էր: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մարզպետը մրցեց Ամարհաջի Մահամեդաուի հետ ու պարտվեց 1-7 հաշվով՝ զրկվելով հնարավոր բրոնզե մեդալից:
Քիչ անց բրոնզե մեդալի համար գոտեմարտի դուրս կգա գերծանր քաշային Լևան Բերիանիձեն: