«Լոռիի» նորեկ, իսպանացի դարպասապահ Դիեգո Բարիոսն ասում է՝ հիանալի ընդունելության է արժանացել վանաձորյան ակումբում ու նշում՝ թիմի հետ միասին ձգտելու է Հայաստանի չեմպիոն դառնալ:
Այս մասին 25-ամյա դարպասապահը հայտնել է իսպանական AS-ին տված հարցազրույցում.
«Հիանալի ընդունելության եմ արժանացել: Գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան էլ շատ լավ տպավորություն է թողել ինձ վրա: Նրա գաղափարներն ինձ հոգեհարազատ են:
Մենք բոլորս հիմա երազում ենք չեմպիոն դառնալու մասին: Ոչ ոք չէր սպասում, որ «Լոռին» այս շրջանում առաջատարը կլինի, բայց երբ ամեն ինչ լավ է արվում, նման բաներ են տեղի ունենում: Պատահականություն չէ, որ «Լոռին» հիմա Հայաստանի առաջնության առաջատարն է»,- ասել է Բարիոսը:
Բարիոսը նաև խոստովանել է, որ «Լոռիի» հետ պայմանագիր է կնքել իր ընկերուհու խորհրդով՝ գրեթե կես մրցաշրջան առանց թիմ անցկացնելուց հետո:
25-ամյա իսպանացին նախկինում հանդես է եկել «Լեգանեսում», «Վալյադոլիդ Բ»-ում, «Սանսեում»։ «Լեգանեսի» կազմում մասնակցել է Լա լիգայի մեկ հանդիպման։