Մարտին Սենդոան՝ «Մանչեսթեր Սիթիի» պաշռպան Նիկոլաս Օտամենդիի գործակալը, պատմել է իր հաճախորդի ծրագրերի մասին: Սենդոան խոստովանել է, որ Օտամենդին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանակ անգլիական ակումբից:
Ֆուտբոլիստը 2015 թվականից է հանդես գալիս «Մանչեսթեր Սիթիից», ուր տեղափոխվել էր «Վալենսիայից».
«Նիկոլասը ցանկանում է կարիերան ավարտել «Ռիվեր Փլեյթում», շատ է ցանկանում: Օտամենդին իրեն լավ է զգում «Մանչեսթեր Սիթիում», խաղում է ավելի շատ, քան նախորդ տարի, բայց եթե «Ռիվերը» կանչի … ամեն ինչ կարող է տեղի ունենալ հունիսին:
Ինձ դեռևս ոչ ոք չի զանգել, «Ռիվեր Փլեյթից» ինձ հետ կապ չեն հաստատել: Նիկոլասն իր ծառայությունները չի առաջարկի: Ակումբն ինքը պետք է զանգահարի ֆուտբոլիստին: Մեկ զանգն ամեն ինչ կարող է փոխել:
Իհարկե, արգենտինական ակումբի համար դժվար կլինի Օտամենդին նույնպիսի պայմանագիր առաջարկել: Նիկոլասը թոփ-մակարդակի խաղացող է, հանդես է գալիս աշխարհի լավագույն լիգայում»,- գործակալի խոսքերն է փոխանցում TyC Sports-ը:
Օտամենդիի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: