Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Ստեֆանո Սենսին բաց կթողնի Ա Սերիայի 24-րդ տուրի «Լացիոյի» դեմ հանդիպումը հաղորդում է Sky Italia-ն:
Նշվում է, որ ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել է ձախ ոտքի ոտնաթաթի ոսկրային հատվածի ճեղքվածք:
24-ամյա կիսապաշտպանը վնասվածք է ստացել Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Նապոլիի» դեմ խաղում (0: 1):
Նշվում է, որ կիսապաշտպանի ապաքինման համար մեկ 10 օր կպահանջվի: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 16-ին՝ 23:45-ին:
Հիշեցնենք, որ Սենսին Ա Սերայի այս մրցաշրջանում անցկացրել է 12 հանդիպում և դարձել ՝ 3 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: