28-ամյա կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը լքել է «Արարատը», հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ակումբը և ֆուտբոլիստը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
ՖԱ «Արարատը» շնորհակալություն է հայտնում Ալեքսանյանին կատարած աշխատանքի համար ու մաղթում հաջողություն հետագա կարիերայում։