Թուրքական «Ֆեներբախչեի» հարձակվող Վեդատ Մուրիկի կարող է հայտնվել ԱՊԼ-ում, հաղորդում է Mirror-ը:
«Լեսթերը» և «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում են իրենց կազմում տեսնել Կոսովոյի հավաքականի ռմբարկուին:
Հաղորդվում է, որ թուրքական ակումբը իր հարձակվողին գնահատում է 35 միլիոն եվրո: Նրա պայմանագիրը «Ֆեներբախչեի» հետ ավարտվում է 2023 թվականին:
25-ամյա ֆուտբոլիստը Թուրքիայի այս առաջնությունում մասնակցել է 20 հանդիպման և դարձել՝ 12 գոլի հեղինակ: