Իսպանական «Սելտայի» գլխավոր մարզիչ Օսկար Գարսիան գովաբանել է ռուս հարձակվող Ֆյոդոր Սմոլովին, հաղորդում է Sport.es-ը:
«Ֆյոդորը հարմարվում է թիմին և առաջնությանը: Նա թոփ ռմբարկու է, ով դեռ շատ գոլեր կխփի մեր ակումբում:
Նրան մի փոքր ժամանակ է հարկավոր: Դժվար է տեղափոխվել նոր առաջնություն և միանգամից դառնալ բազմաթիվ գոլերի հեղինակ»,-ասել է Գարսիան:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի «Սևիլիայի» դեմ խաղում (1:2), 29-ամյա ֆուտբոլիստը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում:
Ռուս հարձակվողը մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա իսպանական ակումբում: