Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում կայացավ «Աթլետիկո» — «Գրանադա» հանդիպումը։
Խաղի միակ գնդակը խփվեց վեցերորդ րոպեին։ Տանտերերի կազմում աչքի ընկավ Անխել Կորեան։ «Աթլետիկոն» հաղթեց 1-0 հաշվով։
Այս արդյունքից հետո Դիեգո Սիմեոնեի թիմը միավորների քանակը հասցնում է 39-ի ու բարձրանում է 4-րդ հորիզոնական։ «Գրանադան» 30 միավորով 10-րդն է։