Այսօր մեկնարկում է 4 Մայրցամաքների մրցաշարը Կորեայում` Աշխարհի գավաթից առաջ վերջին խոշոր մրցաշարը: Եվրոպայից դուրս բոլոր լավագույն գեղասահորդները պայքարելու են մեդալների համար՝ Ճապոնայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Չինաստանից, Հարավային Կորեայից և 4 մայրցամաքների այլ երկրներից:
Իհարկե, սա գուցե այնքան էլ հետաքրքիր չի թվում ՝ հաշվի առնելով, որ այստեղ Ռուսաստանի ներկայացուցիչները չեն լինի: Բայց Սեուլում հաստատ տեսնելու բան կլինի: ArmSport-ը թվարկում է այս մրցաշարը դիտելու 4 հիմնական պատճառները:
⛸ Հանյուն վերջապես կհաղթի՞ այս մրցաշարում

Կրկնակի Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի կրկնակի չեմպիոն և Ճապոնիայի քառակի չեմպիոն: Դուք գիտե՞ք, թե ում մասին ենք խոսում: Յուզուրու Հանյույի մեդալների թանգարանում բացակայում է մեկ ոսկի․ այո-այո, հենց այս մրցաշարում ամենատաղանդավոր գեղասահորդներից մեկը դեռ հաղթանակ չունի։ Եվ այս անգամ սա կլինի նրա 4-րդ փորձը։
⛸ Գործի մեջ կտեսնենք ռուս գեղասահորդուհիների գլխավոր մրցակիցներին աշխարհում

Եվրոպայում Ալեքսանդրա Տրուսովան, Ալյոնա Կոստորնայան և Աննա Շերբակովան ընդհանրապես մրցակիցներ չունեն: Իսկ մնացած աշխարհամասերում նրանք դեռ մրցակիցներ ունեն:
Առաջնության գլխավոր ֆավորիտը Ռիկա Կիհիրան է: Ներկայիս մարզավիճակով նա կարող է հեշտությամբ դառնալ 4 Մայրցամաքների կրկնակի չեմպիոն: Այնուամենայնիվ, այլ ուժեղ գեղասահորդուհիներ ևս կարող են մրցակցել նրա հետ: Օրինակ՝ կորեացի Յանգ Յուն: Ռիկի Կիհիրայի մեկ այլ մրցակից կարող է լինել նրա հայրենակիցը` Վակաբա Իգուչին:
⛸ Կկարողանա՞ որևէ զույգ ձեռնոց նետել ամերիկյան դուետին

Վերջերս ինչ-որ անբացատրելի, բայց շատ հետաքրքիր բան է տեղի ունենում գեղասահքի պարեր ծրագրում. վերջերս Գրացում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության ֆավորիտ՝ Ֆրանսիայի դրոշի տակ հանդես եկող Գաբրիելա Պապադակիս և Գիլյոմ Ցիցերոն զույգը անսպասելիորեն պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Վիկտորիա Սինիցինային և Նիկիտա Կացալապովային:
Չորս մայրցամաքների առաջնությունում նման բան կլինի՞: Դժվար է պատասխանել: Ֆավորիտ կարելի է անվանել Մեդիսոն Չոկ/Էվանս Բեյթս ամերիկյան զույգին — Համաշխարհային Գրան-պրի եզրափակչում նրանք լավագույնն էին Պապադակիսից և Ցիցերոնայից հետո, ավելին, վերջերս նրանք նվաճեցին ազգային առաջնությունը, ինչը ցույց է տալիս, որ այս զույգը միայն թափ են հավաքում:
⛸ Կանադա-չինական հակամարտություն զույգերի պայքարում

Զուգասահքում գլխավոր ֆավորիտները չինացիներն են․ Սույ Վենցզին/Հան Չժուն և Չեն Պեն/Յան Ցզին զույգը կարելի է ասել մրցակիցներ չունեն։ Սակայն այդ կարծիքին չեն կանադացիներ Քրիսթեն Մուր-Թաուրենսը և Մայքլ Մարինարոն, ովքեր մեկ անգամ արդեն խանգարել են նշված զույգերին անցյալ տարի։ Կա ևս մեկ հետաքրքիր զույգ Կանադայից՝ Լյուբով Իլյուշկինա/Չառլի Բիլոդո․ այս զույգը բավականին լավ արդյունքներ ցույց տվեց աշնանային Գրան Պրիում։
😷 Կորոնավիրուսը՝ մրցաշարի ինտրիգ
Կորոնավիրուսը շարունակում է ահաբեկել հանրությանը: Չինաստանը ստիպված է լինում չեղարկել տարբեր մրցաշարեր իր տարածքում: Աթլետիկայի Աշխարհի առաջնությունը հետաձգվել է մեկ տարով, և հոկեյի ակումբ «Կունլունը» իր խաղերը կանցկացնի Չինաստանի սահմաններից դուրս:
Կորեան Չինաստանի հարևանն է, և ISU-ն շատ զգուշությամբ է վերաբերվում համաճարակի մասին լուրերին: Դիմակավորված գեղասահորդները ժամանում են Սեուլ:
Մրցավայր ժամանած ճապոնացիներ Յուզուրու Հանյուն և Ռիկա Կիհիրան
Հուսանք՝ ամեն ինչ կավարտվի առանց միջադեպերի․․․
Առողջ եղեք և վայելեք այս այս գեղեցիկ մրցաշարը՝ ArmSport-ի հետ միասին։
Վար Բաբայան