Երևանի «Տորպեդոն» այսօր`փետրվարի 5-ին, ընկերական հանդիպում է անցկացրել «Անիի» հետ և հաղթել՝ 6:1 հաշվով:
Ալբերտ Աճեմյանի գլխավորած թիմի կազմում գոլերի հեղինակ են դարձել՝ Օսման Սուլեյմանովը (2), Բոգդան Սուխոդուբը, Արսեն Միքայելյանը, Էրիկ Սարգսյանը և փորձաշրջան անցնող ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ նախորդ ընկերական հանդիպումը «Տորպեդոն» անցկացրել էր «Արարատ-2»-ի հետ: Հանդիպումը ավարտվել է ՝ 1:1 հաշվով: