«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն Ա սերիայի 22-րդ տուրի ՍՊԱԼ-ի դեմ խաղում (5-1) դուբլի հեղինակ էր դարձել։
Այսպիսով, Իմոբիլեն Ա սերիայում մասնակցած 21 խաղերում այս մրցաշրջանում 25 գոլ է խփել։ Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, սա երկրորդ դեպքն է Ա սերիայի պատմության մեջ, երբ մեկ ֆուտբոլիստը 21 խաղերից հետո 25 գոլ է խփում։
Նախկինում նման բան տեղի է ունեցել 1959 թվականին։ Այդ ժամանակ 21 խաղից հետո 25 գոլ էր խփել Անտոնիո Վալենտին Անգելիլյոն։
Չիրո Իմոբիլեն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է։