Ավարտվել է Ջիբրալթար Մասթերս հզոր շախմատային մրցաշարը, որին մասնակցում էին 55 երկրի 250 շախմատիստ, այդ թվում 85 գրոսմայստեր։ Մրցաշարի մասնակիցների թվում էին նաև մի շարք թոփ շախմատիստներ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Շահրիյար Մամեդյարովը, աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի մասնակիցներ Վան Հաոն, Կիրիլ Ալեքսեենկոն, աշխարհի նախկին չեմպիոն Վեսելին Թոփալովը և այլ առաջատար շախմատիստներ։
10 տուրից հետո 7 շախմատիստ վաստակել է 7,5-ական միավոր և կիսել 1-7-րդ հորիզոնականները։ Համաձայն մրցաշարի կանոնադրության նշանակվել է թայ-բրեյք, որին իրավունք են ստացել մասնակցելու լրացուցիչ ցուցանիշներով 1-4-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները։
7,5-ական միավոր վաստակածների խմբում էր նաև Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Դավիթ Պառավյանը, ով նախ առավելության է հասել Անդրեյ Եսիպենկոյի նկատմամբ, իսկ եզրափակչում հաղթել է հավակնորդների մրցաշարի մասնակից, չինացի գրոսմայստեր Վան Հաոյին։
Հաղթողների պարգևատրումը կատարել է ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը։