Մեկնարկել է ֆուտզալի Եվրո-2022-ի ընտրական մրցաշարը: Առաջին տուրում Հայաստանի հավաքականը մրցել է Բելգիայի ընտրանու հետ՝ պարտվելով 2:5 հաշվով:
Հաշիվը բացել են մեր խաղացողները. աչքի է ընկել Կելսոնը: Այնուհետև բելգիացիները 2 գոլ են խփել: 18-րդ րոպեին Համլետ Մանուկյանը հավասարեցրել է հաշիվը՝ 2:2:
26-րդ, 32-րդ և վերջին րոպեին բելգիացիները ևս 3 գոլ են խփել՝ հաղթելով 5:2 հաշվով:
Այսօր՝ հունվարի 30-ին Հայաստանի ազգային թիմը մրցելու է Մոնտենեգրոյի հավաքականի հետ: