«Տոտենհեմը» համաձայնության է եկել «Նյուքասլի» հետ թիմի պաշտպան Դենի Ռոուզի վարձակալության շուրջ, հայտնում է The Telegraph-ը:
Անգլիացի պաշտպանը մինչև մրցաշրջանի ավարտը կտեղափոխվի ակումբ, «Նյուքասլը» ֆուտբոլիստի վարձակալության համար ավելի քան 2 մլն եվրո կվճարի: Ավելի վաղ Ռոուզն ասել էր, որ պայմանագրով նախատեսված 18 ամիսը մտադիր է ավարտին հասցնել, բայց թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի օրոք սկսել է ավելի հազվադեպ դուրս գալ խաղադաշտ:
Անձամբ ֆուտբոլիստը մտադիր է հայտնվել Անգլիայի հավաքականի կազմում` Եվրոպայի առաջիկա առաջնության ժամանակ, այդ իսկ պատճառով համաձայնել է տեղափոխվել «Նյուքասլ»:
Նաև տեղեկություն էր տարածվել այն մասին, որ պորտուգալացի մասնագետն ու Ռոուզը կոնֆլիկտ են ունեցել մարզման ընթացքում, բայց հետո այդ շշուկները հերքեց Մոուրինյուն:
Ընթացիկ մրցաշրջանում Դենին անգլիական Պրեմիեր-լիգայի 12 հանդիպման է մասնակցել, որոնցում աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով: