Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Մատեո Պոլիտանոն կարիերան կարող է շարունակել «Նապոլիում» հաղորդում է Sky Italia-ն:
26-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագիրը նեապոլյան ակումբի հետ: Սկզբում դա լինելու է վարձակալություն՝ հետագայում գնելու իրավունքով:
Նշվում է, որ ապագա տրանսֆերի արժեքը կազմելու է 18 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Ա ՍԵրիայի այս առաջնությունում Պոլիտանոն անցկացրել է 11 հանդիպում: