Հայաստանի ազգային հավաքականի և «Աստանայի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլի հեղինակ է դարձել «Բրենդֆորդ Բ-ի» դեմ ընկերական խաղում:
«Աստանան» հաղթել է 4-2 հաշվով, իսկ Բարսեղյանը դարձել է թիմի 4-րդ գոլի հեղինակը: Հայ ֆուտբոլիստը փոխարինման է մտել երկրորդ խաղակեսի սկզբում:
Այս խաղը Բարսեղյանի համար առաջինն էր նոր ակումբի կազմում:
Գոլի դրվագը կարող եք տեսնել 2:00:00-ից: