«Ինտերը» մտադիր է հունվարին ուժեղացնել իր կազմը «Ռեյնջերսի» հարձակվող Ալֆրեդո Մորելոսով: Միլանյան ակումբը պատրաստ է շոտլանդական ակումբին առաջարկել 25 միլիոն ֆունտ ստերլինգ ֆուտբոլիստի տրանսֆերի համար, հայտնում է Football Insider-ը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները ևս հետաքրքրված են Մորելոսի ծառայություններով: Մասնավորապես, «Նյուքասլը» և «Վեսթ Հեմը» արդեն պատրաստում են իրենց առաջարկները կոլումբիացի ֆուտբոլիստի համար: