Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանիել Սեբալոսը, ով հանդես է գալիս «Արսենալում» վարձավճարով, մտադիր է վաղաժամ հեռանալ լոնդոնյան ակումբից: Այդ մասին հայտնում է Mundodeportivo-ն։
Կիսապաշտպանը դժգոհ է թիմում անցկացրած խաղային ժամանակից և քննարկում է այլ ակումբ տեղափոխվելու տարբերակները: Սեբալոսը հասկանում է, որ չի կարողանա մասնակցել Եվրո -2020-ի, եթե բավարար խաղային պրակտիկա չստանա: